Նորություններ

Աղմկահարույց օրենքի նախագիծն ընդունվեց. կլուծարվի հինգ նախարարություն

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքների փաթեթը: Կողմ քվեարկեց  79 պատգամավոր, դեմ՝ 41 եւ  ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Հիշեցնենք՝ օրինագիծը նախատեսում է հինգ նախարարության լուծարում:  Նախկին 17-ի փոխարեն կգործի12 նախարարություն:

Երեք փոխվարչապետի պաշտոնից մնալու է երկուսը:

ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը կշարունակեն գործել ՀՀ վարչապետի ենթակայության տակ:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախքան քվեարկությունը հայտարարեցին, որ նախագծին դեմ են քվեարկելու:

 

Ավելին
Back to top button