Նորություններ

Դիլիջանի թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Շինարարական աշխատանքներ են ընթանում

Մայիսի 8-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու:

***

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 8-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Back to top button
Close