ՄիջազգայինՆորություններ

«Ոչ, ոչ և ոչ․ Իսրայելը մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին»․ Էֆրայիմ Սնէ

«եթե Հայաստանը ցանկանում է լավացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ, ապա կարծում եմ, որ Իսրայելը ոչ մեկին չի մերժի։ Բայց միշտ պետք է հիշել մեկ բան՝ Իսրայելը երբեք, մեկ փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին։ Հիշեք՝ ոչ մի փամփուշտով»,-այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրայիմ Սնէն։

Նրա խոսքերով, Իսրայելը չի տա Հայաստանին մի բան, որը կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ։

«Ոչ, ոչ և ոչ։ Սա է մեր դիրքորոշումը։ Վստահ եմ, որ մեր կառավարությունում որևէ մեկն այնքան հիմար չէ, որ չհասկանա սա։ Իսրայելը միլիգրամ անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամուն։ Ոչ մի դեպքում։ Մենք դաշնակիցներ ենք։ Մենք եղբայրներ ենք»,—ասել է Սնէն։

stmegi.com

Ավելին
Back to top button