Նորություններ

«Սահմանադրական դատարանը մեր երկրի ամենակարևոր որոշումներում ամենավախկոտ դիրքորոշում արտահայտող մարմինն է»

«Ես սովոր եմ, որ Սահմանադրական դատարանը ստեղծվելուց մինչև այսօր իմ տեսած բոլոր որոշումներում 10 մեկնաբանության տեղ է թողնում»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ նշեց Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործն ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում:

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը մեր երկրի ամենակարևոր որոշումներում ամենավախկոտ դիրքորոշում արտահայտող մարմինն է, և ՍԴ-ի թողտվությամբ է ի վերջո այս ամբողջ եվրադատարանային թնջուկը Հայաստանի վրա նստած»:

Խառատյանն ընդգծում է՝ մեկ անգամ Սահմանադրական դատարանը չխոստովանեց իր անիմաստ և ուղղակի վնաս տվող որոշումների կայացումը:

Ավելին
Back to top button
Close