ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում ուղևորատար Boeing- ը վայրէջք կատարելուց հետո մտել է գետը

Ֆլորիդայում վայրէջք կատարելիս ինքնաթիռը, թռիչքուղուց դուրս գալով, հայտնվել է գետում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ջեկսոնվիլլում գտնվող ռազմածովային բազայից ստացված հաղորդագրությանը:

«Առևտրային ինքնաթիռը հայտնվել է ծանծաղուտում: Ինքնաթիռը չի սուզվել ջրի մեջ, բոլորը կենդանի են, բոլորը հաշվառված են», — ասել է քաղաքային շերիֆը:

Տեղական WJXT հեռուստաընկերությունը  տարածել է լուսանկար, որտեղ երևում են ինքնաթիռի թևի վրա փրկարար բաճկոններով կանգնած մարդիկ: Մոտակայքում ջրի մակերեսի վրա երևում է  փչովի փրկարար լաստը:

Ավելի ուշ շերիֆի գրասենյակում հայտնել են  21 հոգու հոսպիտալացվելու մասին. «Ամեն ինչ լավ վիճակում է, կրիտիկական վնասվածքներ չկան», — հաղորդել է վարչությունը:

Զինվորականները ճշտել են, որ ինքնաթիռում եղել է 143 մարդ՝ 136 ուղեւոր և անձնակազմի 7 անդամները:

«Տեղեկատվություն է ստացվել միայն  թեթև  վնասվածքների վերաբերյալ, որոնց մասին հոգացել են տեղում: Լրացուցիչ օգնության կարիք ունեցողներին տեղափոխել են տեղական հիվանդանոց, զոհեր չկան», — ասվում է Ջեքսոնվիլի բազայի Facebook- ի կայքում:

«Miami Air» ընկերությունից վարձակալված օդանավը թռչում էր Կուբայի բազայից դեպի Ֆլորիդա: Այդ «հերթափոխային ինքնաթիռը» տեղափոխում է զինծառայողներին, նրանց ընտանիքները և Գուանտանամոյի այլ այցելուներին դեպի Ֆլորիդա և հակառակ ուղղությամբ:

Boeing ընկերությունը հայտնել է, որ տեղյակ է Ջեքսոնվիլում իրենց ինքնաթիռի հետ պատահած դեպքի մասին և դրա վերաբերյալ տեղեկատվություն է հավաքում:

Ավելին
Back to top button