Նորություններ

«Հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է». նախագահն ընդունել է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է, այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդունելով արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին:

Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը, ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին:

Հանդիպման մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

Արմեն Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում:

Ավելին
Back to top button
Close