ՆորություններՔո ձայնը

«Մտավախություն ունեն, որ Սերժ Սարգսյանը նորից կարող է դառնալ ԱԱԾ պետ»

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իշխանական պատգամավորների ելույթներից տպավորություն ստացա, թե մտավախություն ունեն, որ Սերժ Սարգսյանը նորից կարող է դառնալ ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, հետո դառնա Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, նախագահ, վարչապետ…ժողովուրդ ջան, այս ինչի՞ մասին եք խոսում…Ախր այդ վտանգները հիմա ձեզ են սպառնում: Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է, իսկ դուք եկել եք այստեղ ու ասում եք՝ նա ԱԱԾ ղեկավար է եղել, դրա համար պետք չի հիմա ԱԱԾ-ն դարձնել նախարարություն: Դա ի՞նչ ասելու բան է»:

Տեսանյութը՝ A1 plus-ի:

Ավելին
Back to top button