ՄիջազգայինՆորություններ

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել SSJ 100 ինքնաթիռի վթարի հիմնական պատճառը

SSJ ինքնաթիռի վթարի մասով հարուցված քրեական գործում, որը խլեց 41 մարդու կյանք, հիմնական վարկածը օդաչուների սխալ գործողություններն են: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» լրատվականը:

Նշվում է, որ նրանք արագության գերազանցմամբ են վայրէջք կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում, ինչը հանգեցրել է ինքնաթիռի վնասմանը, որին էլ հաջորդել է հրդեհը: Զուգահեռաբար, հետաքննություն է ընթանում պարզելու համար, թե համապատասխան ծառայություններն ինչու՞ արագ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին:

Օդաչուների առաջին սխալն այն է եղել, որ որոշում են կայացրել թռչել այսպես կոչված ամպրոպային ճակատով, նշում են ավիափորձագետները: Հետո հայտնվելով բարդ, բայց ոչ աղետալի իրավիճակում, ավոտմատացման անջատված համակարգով օդաչուները որոշում են կայացրել վայրէջք կատարել, փոխարենը կարող էին այրելով լրացուցիչ կերոսին, շրջել օդանավակայանի վրայով: Արդյունքում Superjet-ը վայրէջք է կատարել մաքսիմալ քաշով, ինչն էլ հանգեցրել է լրացուցիչ դժվարություններ:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել direct mode ռեժիմով:

Ավելին
Back to top button