Նորություններ

Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են կրակողին, նրա հետ գտնվող աղջկան, ավտոմեքենան և ատրճանակը

Երեկ՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Խորենացի փողոցի վրա գործող «Վոյս» կարաոկե ակումբի մոտից ВАЗ 21014 մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում կրակոցի ձայներ են լսել:

Ոստիկանները օպերատիվորեն շրջափակել են նշված ավտոմեքենան և Արգիշտի փողոցից կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Համլետ Խաչատրյանին և 36-ամյա Գյուլնարա Աղեկյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Գ. Աղեկյանը ոստիկաններին է ներկայացրել է «Բրաունինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ իր փամփուշտատուփով, որի մեջ եղել են 4 հատ 9 մմ տրամափաչի փամփուշտներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Հ. Խաչատրյանին:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ատրճանակը հետաքննիչը առգրավել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

shamshyan.com

Ավելին
Back to top button