ՆորություններՔո ձայնը

Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է

Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում։ Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը։ Հավելյալ տեղեկատվություն տրամադրենք»,– գրել է նախարարը։

Ավելին
Back to top button