Նորություններ

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում, փակ է լինելու երթևեկության համար:
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ավելին
Back to top button
Close