Նորություններ

«Շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ապրել իրենց համայնքում, եթե լիներ պետական բավարար աջակցություն». նախարար

Գործունեության 100 օրն ամփոփելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսեց իրենց աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև արդեն արված աշխատանքի մասին:

Նա նշեց, որ ավելի շատ գործ ունեն հետևանքների հետ և աշխատում են դրանց վերացման ուղղությամբ, աշխատում են այն քաղաքացիների և խմբերի հետ, ովքեր համարվել են խոցելի այս կամ այն առումով:

«Կարևորում ենք և առանձնակի ուշադրություն ենք դարձնում ապաինստիտուցիոնալացմանը, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու և ինստիտուտներից դուրս գալու իրավունքի իրացմանը: Կարծում ենք, որ մենք այս խնդրով բավականին երկար ժամանակ քիչ ենք զբաղվել, ես անբավարար եմ համարում, մենք շատ ենք ուշացել, շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ապրել իրենց համայնքում, եթե լիներ բավարար պետական աջակցություն, և այն ծրագրերը, որոնք ուղղվում են հաստատություններին, եթե դրանք ուղղվեին ընտանիքներին, ուժեղացնեին ընտանիքի ինստիտուտը»,- ասաց նա:

Նախարարն ասաց՝ կարևորում են նաև աշխատանքի խրախուսումը:

Back to top button