Նորություններ

6 նպաստառու ամսական 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում. նախարար

Պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով հարցին, թե պետք է արդյոք նպաստից զրկել այն 11 հազար նպաստառուներին, որոնք վարկային միջոցներ ունեն, նշեց, որ իր համոզմամբ անհատական մոտեցում պետք է ցուցաբերել յուրաքանչյուրին, համահարթ մոտեցում չի լինելու:

«Եթե քաղաքացին վարկը վերցրել է, օրինակ, առողջական խնդիրների լուծման համար կամ որևէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, ովքեր իսկապես չարաշահելով օգտվում են նպաստի համակարգից և միևնույն ժամանակ ամսական 1 մլն և ավելի վարկ են մարում, սա այլ հարց է»:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ  6 նպաստառու ամսական 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում, բայց թե ովքեր են և ինչպես են փակում, տեղեկություն չունի:

«Մենք անձնավորված տեղեկություններ չունենք և դրա իրավունքը չունենք, մեզ պարզապես թվային տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական բանկը»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ ոլորտն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է կազմվել, պետք է ամբողջ համակարգը վերանայվի:

Back to top button