Նորություններ

«Այլասերվածության որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա». նախարարը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին և դրա շուրջ ծավալվող աղմուկին, նշեց, որ իր կարծիքով այդ գրքում այլասերվածության որևէ նշույլ չկա:

«Գրքի հրապարակումը միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որը շահարկվում է և տարածվում է, չի համապատասխանում իրականությանը: Իրենց նշած այլասերվածության որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա»,- նշեց նա:

Նախարարի խոսքերով՝ մարդիկ ազատ են գիրքն ընթերցելու կամ չընթերցելու հարցում, այն դասագիրք չէ, պարզապես գրքույկ է:

Նա նշեց, որ դատապարտել է գրքի շնորհանդեսի տապալումը և կարևորել է հասարակական կազմակերպությունների համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծումը:

2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել, հայտնեց նախարարը:

 

Back to top button