Նորություններ

«Իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ». Արսեն Ջուլֆալակյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է shamshyan.com-ի այն հրապարակմանը, համաձայն որի  վիճաբանություն է տեղի ունեցել 63-ամյա Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։ 

Ջուլֆալակյանը հերքել է այդ լուրը եւ նշել.«Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացե լ(ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։
Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս… մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ…»:

Քանի որ անչափ շատ են ընկերների,հարազատների,մտերիմների և իհարկե լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի…

Gepostet von Arsen Julfalakyan am Montag, 6. Mai 2019

Ավելին
Back to top button
Close