ՄիջազգայինՆորություններ

Ուղեւորները նկարահանել են ինքնաթիռում բռնկված հրդեհը. զոհերի թիվը հասել է 41-ի

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար SSJ-100 ինքնաթիռում բռնկված հրդեհը  նկարահանել են ուղեւորները: Համացանցում են հայտնվել կադրերը, թե ինչպես են խուճապի մեջ հայտնված ուղեւորներին փորձում հանգստացնել:

Նշենք, որ զոհվածների թիվը հասել է 41-ի:  Թե որն է եղել ավիաաղետի իրական պատճառը, դեռեւս հայտնի չէ: Շրջանառվում են տարբեր վարկածներ: Դրանցից մեկն այն է, որ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:  «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո:

 

Back to top button
Close