Նորություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ստուգում է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած օդանավում հայերի և ՀՀ քաղաքացիների առկայությունը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստուգում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած, Մուրմանսկ-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայությունը:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է  օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է:

«Աերոֆլոտ» ընկերությունը հրապարակել է փրկված անձանց ցանկը:

Back to top button
Close