Նորություններ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել հարբած աղջկա մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ

Մայիսի 3-ին Հանրապետության Հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվեց և քննարկվեց սոցցանցերում:

Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:

Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են:

Ավելին
Back to top button