Նորություններ

«Դեմ եմ ազգիս ֆիզիկական ոչնչացմանը». Վահագն Չախալյանին ոստիկանություն են հրավիրել

«Կամք» նախաձեռնության հիմնադիր, ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի ընկերներ, հենց նոր ինձ հետ կապնվեցինոստիկանության կենտրոնի բաժնից եւ այսօր ժամը՝ 21:00-ին հրավիրեցինոստիկանության բաժին: «Հրատապությանը» հղում անելով, հետաքննիչըչհամաձայնվեց, որպեսի երկուշաբթի մոտենամ: Հավաքվելու անհրաժեշտություն չկա, ես փաստաբանի հետ կմոտենամ, հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ»:

Որպես հետգրություն՝ Վ. Չախալյանը շեշտել է.«Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մերերեխաների ապագայի համար ենք անում, պայքարմինչեւ հաղթանակ: Դեմ եմ ազգիս ֆիզիկականոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժովցեղասպանությանը»:

Հիշեցնենք, որ այսօր «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր «Իմ մարմիննանձնական է» գրքի քննարկումը։ Այնպատրաստվել էր «Սեռական բռնությանճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից եւնախատեսված էր 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար, սակայն այն մի շարք պատվախնդիր անձանց շնորհիվ տապալվել է։

Ներկաների պնդմամբ՝ գրքի նպատակն է եղել 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ավելին
Back to top button