Նորություններ

«Այ էս եղավ հայերեն»

Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովին ներկա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ շրջեց տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթանալով ներկայացված արտադրանքներին: Վարչապետին տաղավարներից մեկում լավաշ հյուրասիրեցին, իսկ խմորեղենի տաղավարում Փաշինյանին թխվածք հյուրասիրեցին, սակայն նա գերադասեց բուլկին, որից հյուրասիրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Ավելին
Back to top button