Նորություններ

Տոտենհեմը 9 հոգով դիմացավ մինչև 91-րդ րոպեն․ Պոչետինոյի թիմը պարտվեց Բորնմութին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բորնմութը» հյուրընկալեց «Տոտենհեմին»։ «Վիտալիտի Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Գրեթե ամբողջ երկրորդ կեսը «Տոտենհեմն» անցկացրեց 9 հոգով․ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, կարմիր քարտ ստացավ Սոն Հին Մինը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, խաղադաշտից հեռացվեց Խուան Մարկոս Ֆոյտը, որը միջադեպից 2 րոպե առաջ էր փոխարինման դուրս եկել։

Ունենալով թվային առավելություն՝ «Բորնմութը» հաղթական գոլը խփեց միայն 90+1-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Նատան Ակեն։

Այս հանդիպումից հետո «Տոտենհեմը» մնաց 71 միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս 3-րդ հորիզոնականը, իսկ «Բորնմութը» 45 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Բորնմութ»-«Տոտենհեմ»՝ 1-0
Գոլը՝ Ակե 90+1՛
Հեռացումներ՝ Հին Մին 43՛, Ֆոյտ 48

Ավելին
Back to top button
Close