ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Էս երկրում չկա մի մարդ, ով ճանաչում է Գագիկ Ծառուկյանին և չգիտի, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում». Սուրեն Սահակյան

«ԱԺ նախագահը Գագիկ Ծառուկյանին գրություն է հղել, որը ես ողջունում եմ, որովհետև խնդրանքը Գագիկ Ծառուկյանին սպառիչ պատասխան ներկայացնելու առումով շատ ակտուալ է, որովհետև բոլորն են դրան սպասում, ի վերջո մենք ուզում ենք պարզել՝ զբաղվում է նա ձեռնարկատիրությամբ, թե չի զբաղվում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրության մասին՝ ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Սահմանադրության 95-րդ հոդվածի մեկնաբանության խնդիր կա: Այս հոդվածն արգելում է պատգամավորներին ձեռնարկատիրությամբ զբաղվել, մենք ուզում ենք հասկանալ՝ դա վերաբերում է ինչի՞ն. երբ որ մարդը գնում է հրահանգներ է տալիս իր կառավարիչներին, դա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվե՞լ է, թե՞ չէ, երբ որ մարդը պայմանագիր ունենա, որտեղ նշվում է, որ հավատարմագրային կառավարման է տվել, դա բավարա՞ր է, որպեսզի կատարված համարենք 95-րդ հոդվածի պահանջները»,- ասաց Սուրեն Սահակյանը:

Սուրեն Սահակյանի խոսքերով՝ մինչև հեղափոխական գործընթացները անիմաստ էր դրանով զբաղվել, որովհետև իրավական համակարգ, իրավական լուծումներ չէր առաջարկում հարցերին, այլ քաղաքական լուծումներ էր առաջարկում:

Սուրեն Սահակյանը նշեց նաև՝ Գագիկ Ծառուկյանն իր բերանով հատարարել է, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գագիկ Ծառուկյանի դեպքում բոլորը գիտեն, որ ինքը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ. «Էս երկրում չկա մի մարդ, ով ճանաչում է Գագիկ Ծառուկյանին և չգիտի, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում»:

Ավելին
Back to top button