ՆորություններՍպորտ
L’Équipe. Մոուրինյուն բանակցություններ է վարում Ռոմայի հետ

Մադրիդի «Ռեալի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամռանը նոր ակումբ կգլխավորի:
Պորտուգալացին կարող է ստանձնել «Ռոմայի» ղեկը: Այս մասին գրում է L’Équipe-ը: Հեղինակավոր պարբերականը հայտնում է,, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Նախկինում նշվում էր, որ հռոմեական ակումբը հետաքրքրվում էր Անտոնիո Կոնտեի ծառայություններով:
Ա Սերիայի ավարտից չորս տուր առաջ «գայլերը» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: