Նորություններ

Թուրքերին դուր չի եկել Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում դատապարտել է ամերիկյան դեսպանատան՝ Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ  արած հայտարարությունը։

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը  մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում ասվել էր.

«Մենք շարունակելու ենք Թուրքիային կոչ անել, որպեսզի Անկարան հարգանք ցուցաբերի խոսքի ազատության, անկախ դատաիրավական համակարգի նկատմամբ»։

Ի պատասխան դրան Ալթունը սոցցանցում  անգլերենով գրել է.

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում չշահարկել մամուլի ազատության թեման։ Այլ երկրներին մեղադրելու փոխարեն, Վաշինգտոնը պետք է իր ուշադրությունը սևեռի այնպիսի քրոնիկ խնդիրների  վրա, ինչպիսիք են ռասայական խտրականությունը և ծայրահեղ աղքատությունը»։

ermenihaber.am

Ավելին
Back to top button