ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

2018-ի ապրիլյան զարգացումներից մեկ տարի անց. ի՞նչ չի արվել այս ընթացքում, ինչո՞ւ չի արվել և կամ արվելո՞ւ է արդյոք

Ազգային ժողովի ամբիոնից օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, երբ պարբերաբար բախվում ենք հին մեթոդներով հարցեր լուծելու «մերժված», բայց շարունակվող պրակտիկային, հայտարարեց.

«Անկեղծ ասեմ՝ նման իրավիճակների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ: Համաձայն եմ, որ այդպիսի իներցիոն երևույթներն այնքան էլ բնական չեն համարվում: Բնականաբար, չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել, ընդհանրապես իներցիայի խնդիրը կա, կարծում եմ՝ դեռ երկար կլինի»:

Սա յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք էր՝ 2018-ի ապրիլյան զարգացումներից մեկ տարի անց: Ի՞նչ չի արվել այս ընթացքում, ինչո՞ւ չի արվել և կամ արվելո՞ւ է արդյոք: Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Փաշինյանի ասած մեկ-երկու նախադասության մեջ: Հեղափոխական իշխանությունների մեկամյա կառավարման ավելի ճշգրիտ բնորոշում, քան ինքը՝ վարչապետն է տալիս, թերևս դժվար լիներ նկարագրել:

Ավելին
Back to top button
Close