Նորություններ

Ծառուկյանը կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ. ՔՈ կուսակցություն

ՔՈ կուսակցությունը երեք դիմում է մուտք արել ԱԺ: Կուսակցությունը ֆեյսբուքյան էջում նաեւ իրազեկում է տարածել.

Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալու և որևէ տեսակի շահարկումների տեղիք չտալու նպատակով, սույն թվականի մայիսի 3-ին դիմել ենք ԱԺ բոլոր 3 խմբակցությունների ղեկավարներին՝ խմբակցությունների կողմից օրենքով նախատեսված ժամկետներում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեր առաջարկը լրացվել է նրանով, որ վերոնշյալ իրավական ընթացակարգը կանխարգելելու նպատակով նա կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ։

Քաղաքացու որոշում ՍԴԿ

03.05.2019

Ավելին
Back to top button