ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Երիտասարդների նոր զբաղմունքը՝ սելֆի

Այսօր դեռահասների և երիտասարդ մարդկանց շրջանում մեծ տարածում է գտել նոր զբաղմունք, որ կոչվում է Selfie (սելֆի):

Selfie («սելֆի») բառն առաջին անգամ ի հայտ է եկել Ավստրալիայում ABC Online ինտերնետ ֆորումում 2002 թվականին և այդ ժամանակից ի վեր ամրապնդվել ժամանակակից աշխարհում։ Selfie բառը ծագում է անգլերեն self դերանունից, իսկ selfie թարգմանաբար նշանակում է լուսանկարն անողի լուսանկար՝ արված բջջային հեռախոսի տեսախցիկով կամ ֆոտոխցիկով, կարճ ասած՝ «ինքնանկար»։

Լեզվաբանները նշում են, որ վերջին մի քանի տարվա ընթացքում selfie բառի կիրառման հաճախականությունն աճել է: Հենց այդ պատճառով «Օքսֆորդի բառարանը» 2013 թվականին այն ճանաչել է տարվա գլխավոր բառ՝ ընդգրկելով իր բառաֆոնդում, իսկ «Թայմ» ամսագիրը 21-րդ դարի ամենապահանջված իրը համարեց սելֆիի ձողը։

Սակայն պարզվում է, որ մարդիկ սկսել են իրենք իրենց լուսանկարել շատ ավելի վաղուց, selfie բառի ի հայտ գալուց դեռ դարեր առաջ: Բրիտանացի լուսանկարիչ և դերասան Մայքլ Ուորդը 1959 թվականին լուսանկարել է ինքն իրեն խանութներից մեկի հայելու Leica M3-ի օգնությամբ: Հետաքրքիր է այն փաստը, որ Leica M3-ը համարվում է երբևէ ստեղծված լավագույն մեխանիկական տեսախցիկը: Հայուհի Անիտա Կոնտին՝ աշխարհում առաջին օվկիանոսագետ և ֆոտոլուսանկարիչ կինը, selfie լուսանկար է արել հեռավոր 1941 թվականին Աֆրիկա կատարած արշավի ժամանակ։

Ավելին
Back to top button