ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Կառավարությունից բացասական պատասխան ստանալու դեպքում շրջիկ սրճարանատերերը հրապարակելու են՝ ով է իրենց ոլորտը մոնոպոլիզացնելու

Կառավարութան շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում շրջիկ սրճարանների աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանը հոսանքազրկել է նրանց կայանները: Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում հոսանքազրկման դեմ և պահանջում էլեկտրաէներգիան վերականգնել, որպեսզի գործունեությունը շարունակեն:

Ըստ շրջիկ սրճարանատերերի՝ իրենք այս պահին ֆինանսական վնասներ են կրում, և ոլորտի 130 մարդ գործազուրկ է:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը հայտարարել էր, թե տվյալներ ունի, որ շարժական սրճարանների ոլորտում մոնոպոլիա է ձևավորվում: ԳԱԼԱ-ն Մելիքյանից փորձեց ճշտել, թե ով է մոնոպոլիա ձևավորելու դաշտում, վերջինս ասաց, որ այս պահին նման հրապարակում չի անելու, սակայն եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կհրապարակի համապատասխան տվյալներ:

Ավելի ուշ նրանք փակ հանդիպում ունեցան վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրին, որ վարչապետի օգնականը խոստացել է իրենց խնդրի մասին մանրամասներ հայտնել վարչապետին, ավելի ուշ իրենց պատասխան կտան:

ԳԱԼԱ-ի ճշտող հարցին, թե բացասական պատասխանի դեպքում հրապարակելո՞ւ են մոնոպոլիստի անունը, Արեն Մելիքյանը վերահաստատեց, որ հրապարակելու են:

Ավելին
Back to top button
Close