Նորություններ

«Բողոք է եղել, պարտավոր են ընթացք տալ». Ծառուկյանը իրեն մանդատից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու պահանջի մասին

«Բողոք է եղել, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել եւ ըստ Սահմանադրության, ըստ օրենքի իրենց որոշումը կայացնել»: Այս մասին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի իր նկատմամբ քրեական հետապնդման պահանջի եւ մանդատից զրկելու առաջարկի մասին:

Լրագրողներից մեկի հարցին, թե իր ելույթներն են հիմք հանդիսացել այդ բողոքի՝ Ծառուկյանն ասաց, «Վանեցյանը սպասում է, երբ հիմք ընդունի…»: Եւ կիսատ թողնելով զրույցը լրագրողների հետ հեռացավ:

Ավելին
Back to top button