Նորություններ

Որպես ԱԱԾ տնօրեն պատասխան կտամ, եթե պարզվի, որ ԱԱԾ-ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ

«ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ թափանցիկ, օրենքի շրջանակներում։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին: Վանեցյանն ասաց նաեւ, որ եթե պարզվի, որ Սանասարյանի գործի շրջանակներում ԱԱԾ-ն գործել է օրենքից դուրս, ինքը պատասխան կտա օրենքի շրջանակներում:

«Եթե ապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակում ԱԱԾ-ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, դրա համար ով թույլ է տվել այս կեղծիքները, պատասխան կտա օրենքի առջեւ: Իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, նույնպես պատասխան կտամ»:

Վանեցյանը բացառեց նաեւ ՊՎԾ–ԱԱԾ հակամարտության հավանականությունը՝ ասելով այս երկու կառույցներն իրար հետ կիսելու ոչինչ չունեն:

Ավելին
Back to top button
Close