Նորություններ

Արցախի թիմը անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունում մրցելու է Սապմիի և Լուգանսկի թիմերի հետ

Արցախում՝ անցկացվելիք ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի երրորդ առաջնության՝ «CONIFA Sportsbet.io Euro Cup 2019»-ի շրջանակներում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը կհյուրընկալեն 12 ֆուտբոլային թիﬔրի։

Այս  մասին  «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են  ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի  նախարարությունից:
Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիﬔրը հունիսի 1-9-ը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։
Հունվարի 27-ին Կրակովում ԿոնԻՖԱ-ի աﬔնամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։ Ըստ արդյունքների՝ թիﬔրը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին  և  2-րդ տեղեր զբաղեցրած թիﬔրը կանցնեն քառորդ եզրափակիչ:
A խումբ — Արցախ, Սապﬕ, Լուգանսկ
B խումբ — Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չաﬔրիա
C խումբ — Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ — Սեկեյի մարզ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա
Աղբյուրի  հաղորդմամբ՝  առաջնությունն Արցախի համար աննախադեպ է՝ թե՛ որպես մարզական և թե՛ որպես ﬕջազգային ձևաչափով անցկացվող մասշտաբային ﬕջոցառում: Առաջնության անցկացումը կխթանի Արցախում ֆուտբոլի և այլ մարզաձևերի զարգացմանը, տոն կպարգևի ավելի քան 9000 հանդիսատեսի, կխթանի զբոսաշրջության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում, կնպաստի Արցախի ﬕջազգային ճանաչելիությանը:
Նշենք, որ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ԿՈՆԻՖԱ-ին ﬕացել է 2014-ին և մասնակցել է առաջին իսկ աշխարհի առաջնությանը։
Տեղեկացնենք, որ ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ The Confederation of Independent Football Associations), ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների ﬕջազգային կառավարող մարﬕն է, որը հիﬓադրվել է 2013թվականի հունիսի 7-ին՝ Շվեդիայում: Այն համաշխարհային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ազգերի, փաստացի անկախ պետությունների, մարզերի, փոքրամասնությունների և ﬔկուսացած տարածքների մարզիկներին՝ դրսևորելու իրենց կարողությունները, զարգանալու որպես մարզիկներ և անհատներ։ Կոնֆեդերացիան նաև ֆուտբոլի, մշակույթի և ընկերության արժեքների ﬕջոցով ազգերի ու ﬔկուսացված տարածքների ﬕջև կամուրջներ կառուցելու, ռասիզﬕ վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակ է հետապնդում։ Կազմակերպությունն այսօր ներառում է 54 ֆեդերացիաներ և համապատասխանաբար՝ 54 հավաքական թիﬔր: 2014 թվականից ԿՈՆԻՖԱ-ի հովանու ներքո սկսել են կազմակերպել ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:
ԿՈՆԻՖԱ-ի առաջին Աշխարհի առաջնությունը անց է կացվել 2014թ. հունիսին Շվեդիայի Օստերսունդ քաղաքում։ Աշխարհի երկրորդ առաջնությունը տեղի է ունեցել 2016-ին Աբխազիայում: Հաջորդ առաջնությունը կազմակերպվել է 2018–ին՝ Սոմալիի Բարավա քաղաքում։ 2020–ին կկայանա ԿՈՆԻՖԱ-ի չորրորդ առաջնությունը:

Back to top button