Նորություններ

«Հավատարիմ մնալով խոստմանս՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել եմ հայկական արտադրության զգեստ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ու կիսվել է իր պաշտոնական կայքի նորությամբ: Աննա Հակոբյանը գրել է.«Հավատարիմ մնալով խոստմանս՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել եմ հայկական արտադրության զգեստ»:

Ապրիլի 29-ին` կառավարական առանձատանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ողջունելիս, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, կրել է հայկական Z.G.est ապրանքանիշի սև casual ոճի զգեստը և ELMA shoes արտադրության կոշիկներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Back to top button
Close