Նորություններ

Սուրբ Հովհաննես մատուռ բարձրանալիս ոտքը կոտրած քաղաքացուն փրկարարները սարալանջից 800 մ ոտքով են իջեցրել

Մայիսի 1-ին՝ ժամը 15:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել է և կոտրել ոտքը. տուժածին սարալանջից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ.Գ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով սարալանջից իջեցրել են (մոտ 800 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Back to top button
Close