Նորություններ

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ՔՈ կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

«Քաղաքացու որոշում» կուսակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ վստահեցնելով, որ կկատարվեն   Ստուգողական գործողություններ և ապա դրանց արդյունքում նախաքննական մարմինը իրավական գնահատական կտա:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խնդրելով նրան զրկել պատգամավորական մանդատից, իսկ  եւ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմումում առաջարկում էր քրեական հետապնդում հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ Սահմանդրության 95-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Ավելին
Back to top button