Նորություններ

ՀՀ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման պրոսեցների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել  նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման պրոսեցներին՝ համարելով բնականոն:

Արթուր Դավթյանը մասնավորապես ասել է.

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է: Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այսինքն` այն պետությունը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել: Նույն գործընթացն է տեղի ունենում նաև Նարեկ Սարգսյանի արտահանձնման պարագայում»:

Back to top button
Close