ՆորություններՔո ձայնը

«Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել». Դավիթ Սանասարյան

ՀՀ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։

Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։

Սիրում եմ բոլորիդ»:

Ավելին
Back to top button
Close