ՆորություններՔո ձայնը

«Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  աշխատանքի օրվա առիթով վերհիշել է իր  աշխատանքային ուղին: Աշոտյանը գրել է.

«Առաջին անգամ աշխատել և գումար եմ վաստակել 9-րդ դասարանում, երբ Հայաստանում կոշիկի արտադրության զարթոնք էր, 90-ականների սկզբին: Իմ առաջին աշխատավարձով օգնել եմ ծնողներիս, նաև ջինս եմ գնել:

Հետո տարբեր առականեր եմ պարապել մեր հարևանների երեխաների հետ, սցենարներ գրել դպրոցների համար: Ինչպես ամեն ուսանող, ուզում էի օգտակար լինել ծնողներիս դժվար ժամանակներում` փորձելով և սովորել, և աշխատել:

Հետո` բժշկական համալսարան… Ազգային ժողով… Կառավարություն… Նորից Ազգային Ժողով…. ԼՈՒՅՍ հիմնադրամ…

Ասածս պարզ է` յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Այդ ճանապարհին հարկավոր է համառ լինել, չընկրկել, ոչ միայն պարզապես աշխատել, այլ աշխատել սեփական գիտելիքները, ունակությունները, իմացության պաշարը հարստացնելու համար:

Շնորհավոր տոնդ, իմ աշխատասեր և աշխատավոր Ժողովուրդ»:

 

Ավելին
Back to top button