Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին և հայտնվել ոչ երթևեկելի գոտում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-и վարորդ Շ. Շահինյանը եղել է ոչ սթափ վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button