Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Շառլոտ քաղաքի համալսարանում զինված անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան զոհեր եւ վիրավորներ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի՝ Շառլոտ քաղաքում գտնվող մասնաշենքերից մեկի տարածքում զինված անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են, ընդ որում՝ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է գնահատվում, գրում է Reuters գործակալությունը:

Ավելի ուշ քաղաքի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ հրաձգության համար կասկածվող անձի ինքնությունը պարզվել է: Կասկածյալը 22-ամյա Տրիստան Էնդրյու Թերրելն է, որն այժմ կալանքի տակ է  գտնվում: 

Հրաձգությունից 2 ժամ անց ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ համալսարանի ամբողջ տարածքում անվտանգության համապատասխան միջոցառումներ են իրականացվել, և որ ուսանողները կարող են իրենց կացարանները վերադառնալ:

Ավելին
Back to top button