Նորություններ

«Այս ամենը շինծու է, որն իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից». Դ.Սանասարյանի փաստաբան

«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որն իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: Երբ որ Սանասարյանը հրավիրվեց որպես վկա, սակայն նրան արդեն լսում էին կասկածյալի իրավունքներով և պարտականություններով: Ի դեպ, նա ներկայացել էր առանց պաշտպանի, բայց արդեն կար ուրվածգված որոշակի պլան, որով պետք է տեղի ունենային գործողությունները»,- նշեց Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ հայտարարեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի նկատմամբ։

«Ես ուզում եմ զգուշորեն խոսել, չասեն՝ նախաքննական գաղտնիք եք խախտում: Այդ տեղեկությունը ցույց է տալիս պարոն Սանասարյանի մղումները, նրա բարեխիղճ լինելը, ազնիվ լինելը, որ նա իր հետ շատ մտերիմ անձի հետ խոսակցության ժամանակ այդ հանգամանքների մասին գրում է, դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործ չի եղել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ տեղեկությունները վարույթն իրականացնող մարմինը չուսումնասիրած՝ մեղադրանք է առաջադրել և որոշում է կայացնում լիազորությունները կասեցնելու մասին:

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ավելին
Back to top button