Նորություններ

Եթե այդ մեղադրանքը չկասեցվի, նոր պայքար է սկսվելու Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու պայքար

ՊՎԾ պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը և փաստաբանները հանդես են գալիս մամլո ասուլիսով:

Դավիթ Սանասարյանը նախ հանդես եկավ հայտարարությամբ՝ նախ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց Սանասարյանի մասնակցությամբ տեսանյութ կա, որտեղ հավաստիացվում է, որ Սանասարյանը կաշառք է վերցրել:

«Ես մեկ անգամ արդեն ասել եմ, էլի կրկնում եմ՝ այն լրատվամիջոցը, որը նման տեսանյութ կհրապարակի, ես պարտավորվում եմ այդ լրատվամիջոցում էքսկլյուզիվ իմ ձեռքը կտրեմ:

Սա հակահեղափոխական հիմք ունեցող ապատեղեկատվություն է, կա ինձ վստահողների բանակ, ովքեր որևիցե ձևով չեն հավատում, որ ես կապ ունեմ կոռուպցիոն դրսևորումներին, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից: Ես սովոր եմ այդ վիճակներին և ներողամտությամբ եմ վերաբերվում»:

Այնուհետ Սանասարյանը հայտարարեց, որ դատախազությունն օրերս քրեական գործեր հարուցեց ՀՀ-ում հեմոդիալիզի սարքավորումների ձեռք բերման մասով, ինչը գալիս է ապացուցելու այն, որ ինքը հանիրավի ոչինչ չի արել:

«Ամբողջ աշխարհում մաֆիա գոյություն ունի հեմոդիալիզի պարագաների ձեռք բերման: Դատախազությունը փաստեց, որ գնումների մասին օրենքի մի շարք խախտումներով է անցել մրցույթը, երկու անգամ թանկ գնով են սարքավորումները վաճառում պետությանը: Գերշահույթ են ստանում, եթե լինի մասնակցություն, պետությունն ավելի քիչ կվճարի: Սա, իրենց բնորոշմամբ, բիզնես խլել է:

Չեմ կասկածում, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը:

Սանասարյանը մի կարևոր հայտարարություն էլ արեց՝ ասելով.

«Նոր պայքար է սկսվելու Հայաստանում, իրավական դաշտը մաքրելու պայքար է գնալու: Քաղաքացիներն էլ են տեսնում, որ ստեղ կա խնդիր»: Նա մեկնաբանեց, որ սա սպառնալիք չէ, այլ պահանջ հանրության կողմից:

 

Back to top button
Close