Նորություններ

«Գրադ» կայանների կիրառմամբ զորավարժություն՝ ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորումում

Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ կայքից:
Զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումներն անհատական կրակով և հրետանային համազարկերով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը:
Հրապարակված լուսանկարների համաձայն՝ զորավարժությանը ներգրավվել են համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ հրթիռային համակարգեր։

Back to top button