Նորություններ

Լրտեսության մեղադրանքով թուրքական բանտում պահվող անձը ինքնասպան է եղել

Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին  լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։

Բերման ենթարկվելուց հետո  Ստամբուլի դատախազությունը նրանց նկատմամբ առաջադրել է «ռազմական, քաղաքական և միջազգային լրտեսություն» անելու մեղադրանք, որից հետո դատարանը նրանք կալանքի տակ առնելու որոշում էր կայացրել։

Նշվում է, որ Զեքին նաև կապ է ունեցել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի գործի հետ։ 

ermenihaber.am

Back to top button
Close