ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը հիմնավո՞ր է, թե՞ գործը «կարված է»․ բանավիճում են Սեդա Սաֆարյանը և Արամ Օրբելյանը

«Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը խոսել են Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության  ՄԻԵԴ վճռի, մարտի 1-ի գործի հանգուցալուծման և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին։

Սեդա Սաֆարյանը պնդում է՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, մեղադրական ապացույցները՝ բավարար։ Հայտարարում է, որ երկրորդ նախագահը ի պաշտոնե չէր կարող տեղյակ չլինել մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողությունների մասին։ Նույնը պնդում է 0038 գաղտնի հրամանի մասին։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանի գործը «կարված է»։

Ավելին
Back to top button