Նորություններ

«Սերգեյ Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվի»․ «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետի հետ, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Քաղաքացու օրվա տոնակատարությունից հետո այսօր տհաճ դեպքի հետ կապված ենք «լայվ» մտել, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունեցել երեկ Եղգնաձոր քաղաքում։ ԱԺ մեծարգո պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայքնապետի հետ, ամենայն հավանականությամբ հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, փորձել է ծեծի ենթարկել Ռազմիկ Տոնոյանին։ Բաց ենք թողնում ենք այն անդաստաիրակ հայհոյանքների շարքը, որ հնչել են փոխմարզպետի հասցեին։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմում է փոխմարզպետինին՝ ով ես դու, որ եկել ես մեր մարզ և ուզում ես օրինականություն հաստատել։ Ես պատկերացնում եմ, որ ԲՀԿ-ն իր ամբողջ կազմով չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում, չեն հասկանում, որ իրավիճակն այնպես է փոխվել, որ ՀՀ-ում այլեւս օրինականությունն է առաջին տեղում, եւ իրենց համար օրինականության հաստատումը դա այն պատճառն է, որ փոխամրզպետին կարող են ասել՝ դու ինչ գործ ունես այստեղ՝ ռադ եղի քո ծննդավայրը»,- ասաց նա։

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն․ «Չգիտեմ պարոն Բագրատյանը, իր կարգավիճակից օգտվելով, կարող է խուսափի պատասխանտվությունից, սակայն նա հանրության կողմից պետք պախարակվի։ Այս մարդը պետք է հասկանա, «Բարգավաճ Հայաստանը» պետք է հասկանա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, չեն կարող փոխմարզպետին ասել՝ դու գործ տվող ես, որ մարդը փորձում է օրինականություն հաստատել։ Այն բոլոր համայնքապետերը, ովքեր եղել են նրա հետ, ովքեր մասնակից են եղել այդ հայհոյանքներին և բռնության գործադրելուն, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ պարոն Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատովթյուն կրի»։

Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ այժմ գնում են հանդիպելու Վայոց ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետերի հետ։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը NEWS.am–ին հայտնել էր, որ նախօրեին Եղեգնաձորում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Եղեգնաձորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ տեղում ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին, սակայն Սերգեյ Բագրատյանին բաժին չեն տարել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է։

Ըստ Shamshyan.com-ի՝ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

news.am

Back to top button
Close