Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» գեղեցկության մրցույթում

Լոնդոնում կայացել է MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթը, որին մասնակցում են գեղեցկուհիներ նախկին խորհրդային երկրներից:

Ինչպես հաղորդվում է մրցույթի ինստագրամյան էջում, մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինա Չաբանյանը: Նա արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Առաջին վիցե-Միսս ԽՍՀՄ ճանաչվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, իսկ երկրորդ վիցե-Միսս ԽՍՀՄ դարձել է Ղազախստանը ներկայացնող Լաուրա Մուխտարը:

Back to top button
Close