Նորություններ

Դասամիջոցին միմյանց նայելու հարցի շուրջ դպրոցականները վիճել են, ինչի ժամանակ դեռահասը դանակահարվել է

Ֆ.Նանսենի անվան այգում դպրոցականին դանակահարելու մեջ մեղադրվում է մեկ այլ անչափահաս: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դեռահասների միջեւ վիճաբանության շարժառիթը եղել է դասամիջոցին միմյան նայելը:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականիսեպտեմբերի26-ին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենքժամը15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել էին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 14-ամյա բնակիչը:

26.09.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավանև Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, դեռահասը`ճանաչվել տուժող: Պարզվել է, որ նա դանակահարվել է Ֆ.Նանսենի անվան այգում:
 
Նախնական քննության վարկածով` վիճաբանությունն առաջացել է թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտների միջեւ` նշված դպրոցում, դասամիջոցի ժամանակ միմյանց նայելու պատճառով և դրա վերաբերյալ դասերից հետո’ պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվել են հանդիպել նույն օրը’ ժամը 14:30֊ի սահմաններում  Նոր Նորքի 1-ին զանգվածի Ֆ.Նանսենի անվան այգում, որին ներկա են գտնվել նաեւ ընկերները: Զրույցը վերաճել է  ծեծկռտուքի, որի ժամանակ  դպրոցականներից մեկի ընկերը դանակահարել է մյուս մասնակցին: Հարվածի հետեւանքով դպրոցականին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս’ աջից կրծքավանդակի կտրած-ծակած թափանցիկ վերքի,վերքային խողովակի ընթացքում աջակողմյան հեմոթորաքսով ուղեկցված թոքի վիրավորման ձևով:
 
Անչափահասին մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեականօրենսգրքի112-րդհոդվածի1-ինմասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի խնամքին հանձնելը ու գործն ուղարկվել դատարան:

Գործը վարույթ է ընդունել դատավոր Ռոբերտ Պապոյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close