Նորություններ

«Ահա ապացույցը»․ Վայոց ձորի փոխմարզպետը հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից

«Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքին։ Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը եւ հրապարակել լուսանկար ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։ 

Ըստ Shamshyan.com-ի՝ երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Back to top button
Close