ՆորություններՍպորտ

Էմերի․ Ցանկանում ենք՝ Արսենալը դառնա Անգլիայի և աշխարհի լավագույն թիմը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի զարգացման ծրագրերի մասին։

«Ցանկանում ենք, որ «Արսենալը» դառնա Անգլիայի և աշխարհի լավագույն թիմը, սակայն դա երկարատև գործընթաց է։ Երբեմն հարկավոր է համբերատար լինել։ Մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք՝ ուժեղանալու համար ժամանակ է հարկավոր։

Անգլիայում բացի մեզանից ևս 5 ուժեղ ակումբ կա՝ հիանալի ֆուտբոլիստներով և լավ արդյունքներով։ Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի ամենաբարդ առաջնությունն է։ Ոչ մի այլ երկրում լավագույն քառյակի համար նման թեժ պայքար չկա»,- Էմերիի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 66 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

armsport.am

Ավելին
Back to top button