Նորություններ

Գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես, ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնադիր անդամ, որը ֆինանսավորում է «Մետաքսի ճանապարհի» նախագծերը ։ Գրառման մեջ ասվում է. 

«Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։

Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ։ 

Ներկայումս բանկի միջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առևտրի դրական հաշվեկշիռ և, սովորաբար, վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղզները։ Եվրասիական մայրցամաքը մի 10 տարուց անճանաչելիորեն կփոխվի։

Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել»։

Ավելին
Back to top button